$12 մլն՝ «Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու վերանորոգմանը

29.03.2019 | 16:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #վազքուղի
«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է $12 մլն ներդնել եւ վերանորոգել օդանավակայանի վազքուղին՝ այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:

Օդանավակայանում նշել են, որ «Զվարթնոց»-ի վազքուղին ունի 3850 մ երկարություն եւ 56 մ լայնություն:

Այն կառուցվել է 1963-ին եւ մինչ օրս մի քանի անգամ նորոգվել եւ ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղին նորոգվել է 2003-2004 թթ.:

«Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:

Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում եւ լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ծածկույթի իրականացում եւ այլն:

Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր՝ LED համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին»,- ասված է հաղորդագրությունում:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ին եւ կտեւեն 45 օր:

Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն ժամը 21:00-ից մինչեւ առավոտյան 09:00-ը:
Դիտում՝ 8437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW