Evocabank-ն առաջարկում է մասնակցել վիճակահանությանը, շահել Եվրատեսիլի կիսաեզրափակչին եւ եզրափակչին մասնակցելու տոմսեր եւ մեկնել Թել Ավիվ ընկերոջդ հետ:Բանկում նշել են, որ ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ապրիլի 1-27-ը ներառյալ EvocaTouch հավելվածի միջոցով պատվիրել Vision Card, որը տրամադրվում է անվճար եւ առանց տարեկան սպասարկման վճարի:Վիճակահանությունը տեղի կունենա Առաջին ալիքի ուղիղ եթերով, որի ընթացքում Սրբուկը պատահականության սկզբունքով կհանի այն 3 հաջողակների անունները, որոնք մայիսի 14-19-ը կմեկնեն Թել Ավիվ՝ իրենց նախընտրած անձանց հետ:Վիճակահանությանը մասնակցելու են միայն EvocaTOUCH հավելվածի միջոցով պատվիրված քարտերը:Վիճակահանությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ անձիք: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր անձ կարող է պատվիրել միայն 1 քարտ: Այն անձիք, ովքեր արդեն ունեն Evocabank-ի քարտ, վիճակահանությանը մասնակցելու համար պետք է դիմեն եւ ստանան նոր Vision Card: «Վիճակահանության հաղթողները՝ 6 անձ (3 հաղթող x 2).- Մայիսի 14-ին Երեւանից կմեկնեն Թել Ավիվ,- Կմնան շքեղ հյուրանոցում,- Մայիսի 16-ին կմասնակցեն Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակչին, որին ելույթ կունենա Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկն իր Walking Out երգով,- Մայիսի 18-ին կմասնակցեն Եվրատեսիլի եզրափակիչ համերգին,- Մայիսի 19-ին Թել Ավիվից կվերադառնան Երեւան»,- ասված է հաղորդագրությունում:Տուրի 6 մասնակիցների ինքնաթիռի տոմսի, վիզայի, հյուրանոցի, նախաճաշի, տրանսֆերների, տրանսպորտի եւ Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ գալա համերգների տոմսերի ծախսերը հոգալու է Evocabank-ը: Tweet Դիտում՝ 10861