Հարկ վճարողների համար պարտավորությունների վճարման առավել բարենպաստ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծելու նպատակով՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) փոխում է արգելադրման գործընթացում իրականացվող վարչարարությունը։Ըստ այդմ՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է յուրաքանչյուր դեպքում ներկայացնել իրենց համար բարենպաստ փաստերը: «Արգելադրման գործընթաց չի իրականացվի, եթե պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո, ողջամիտ ժամկետում հարկ վճարողների կողմից ներկայացվեն բավարար ապացույցներ՝ հարկային պարտավորությունների վճարման անհնարինության վերաբերյալ»,- ասված է ՊԵԿ հագորդագրությունում:Նշվում է, որ «նման ապացույցներ կարող են համարվել դեբիտորների կողմից պարտավորությունները սահմանված կարգով չկատարելը հավաստող ապացույցները, ինչպես նաեւ հարկային պարտավորությունների վճարման անհնարինությունը հավաստող այլ հանգամանքներ ու փաստաթղթեր»։Միաժամանակ, կոմիտեում նշել են, որ միջազգային փորձի հիման վրա կներկայացվի օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով կհստակեցվեն արգելանքի կիրառման կանոնները՝ առանց գործող շեմը նվազեցնելու: Tweet Դիտում՝ 1786