Ուսանողական վարկերի տոկոսադրույքներն իջեցվել են

21.03.2019 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#վարկ #տոկոսադրույք
ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ուսանողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Արդյունքում, բարձր առաջադիմությամբ ուսանողների համար վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6%-ով, իսկ մնացած ուսանողների համար՝ 7%-ով՝ գործող 12%-ի փոխարեն:

Փոփոխության համաձայն՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձեւավորվող 1,8 մլն դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2,8 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է նաեւ վարկերից օգտվողների շրջանակը ընդլայնել՝ ներառելով նաեւ կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:
Դիտում՝ 2212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW