Քննարկվել է ՀՀ ներդրումների ներգրավման համար քաղաքացիության տրամադրումը

20.03.2019 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Arton Capital
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Arton Capital կազմակերպության նախագահի հետ քննարկել է ՀՀ ներդրումների ներգրավման նպատակով՝ քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունները:

Նախարարությունում նշել են, որ ներկայացվել է այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաեւ տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները եւ դրանց առավելությունները:

Ներկայացվել են Հայաստանի վերաբերյալ Arton Capital կազմակերպության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Տիգրան Խաչատրյանը կարեւորել է դեպի Հայաստան ներդրումային հոսքի ապահովմանն ուղղված նախաձեռնությունը եւ նշել, որ օրենսդրական նման փոփոխությունների դեպքում առանձնահատուկ ուշադրության առարկա պետք է դառնան պետության կողմից այդ ներդրումների կառավարման գործուն մեխանիզմները:
Դիտում՝ 1783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW