Երեւան, 20 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ներկայացրել է Հայաստանը տարածաշրջանային ֆինանասական կենտրոն դարձնելու երեք հնարավոր տարբերակները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն այսօր դասախոսություն է կարդացել Երեւանի Պետական համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների համար, որի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացման եւ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու հեռանկարները: ԿԲ նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է ընտրել երեք տարբերակներից մեկը. - օրինակ վերցնել Բեյրությից, որը երկար տարիներ պահպանում էր լուրջ ֆինանսական կենտրոնի դիրքերը` առաջին հերթին Private banking-ի զարգացման շնորհիվ; - օրինակ վերցնել Իռլանդիայից, որը back office դարձավ հարյուրավոր բանկերի համար; - յուրատեսակ բանկային ծառայություններ մատուցել ԱՊՀ շուկայում, որոնք մրցունակ կլինեն հետխորհրդային տարածքում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7709