ՀՀ երեք բանկեր ֆինանսավորել են Կապանի լեռնահարստացման կոմբինատի ձեռքբերման գործարքը

15.03.2019 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Chaarat Gold Holdings
Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված Chaarat Gold Holdings ընկերությունը $55 մլն-ով ձեռք է բերել «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը՝ նույն բորսայում ցուցակված ռուսական Russian Polymetal Group ընկերության դուստր ձեռնարկությունից:      
 
Ամերիաբանկում նշել են, որ գործարքն իրականացվել է իր նախաձեռնությամբ, հայաստանյան երկու գործընկեր բանկերի հետ համատեղ՝ համախմբելով $40 մլն-ի վարկային ռեսուրս, որից $32 մլն-ն ապահովել է Ամերիաբանկը:  

«Այս գործարքով հայկական բանկերը միջազգային ֆինանսական հանրությանն ապացուցեցին նման բարդ գործարքներ իրականացնելու, ինչպես նաեւ տեղական ֆինանսական ռեսուրսները միջազգային գործարքների ֆինանսավորման համար համախմբելու իրենց կարողությունը: Բացի այդ, գործարքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը գրավիչ է միջազգային կապիտալի եւ ներդրումների համար»,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ ներդրումային բանկային գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Գագիկ Սահակյանը:

«Ուրախ ենք, որ այս գործարքով մենք դարձանք Հայաստանում առաջին խոշոր օտարերկրյա ներդրողը հեղափոխությունից հետո: Շրջակա միջավայրի, սոցիալական եւ կորպորատիվ կառավարումը առանցքային դեր ունեն մեր ընկերության մշակույթում, ինչպես նաեւ ռազմավարության եւ գործունեության մեջ: Դրանք համահունչ են Հայաստանում գործունեության թափանցիկության ապահովման նոր ձեւավորված սկզբունքներին: Հայաստանը մեզ համար բիզնես գործունեություն ծավալելու հիանալի հնարավորություններ է ընձեռում»,- նշել է «Չաարաթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արտեմ Վոլինեցը:
Դիտում՝ 2628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW