Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ են կատարվել

14.03.2019 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#կենսաթոշակ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ եւ փոփոխություններ է կատարել պետական կենսաթոշակների մասին օրենքի նախագծում։

Ըստ այդմ՝ վերացվել է կենսաթոշակը վերահաշվարկելու համար աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը։ Այսուհետ կենսաթոշակառուն կներկայացնի միայն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառելու դիմում։

Կառավարության որոշման համաձայն՝ չի դադարեցվի նաեւ հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը, իսկ մանկատանն ապրող երեխային որդեգրելու դեպքում մանկատանն ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը վճարվում է որդեգրողին:

Սահմանվել է նաեւ, որ եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում, ապա նրա կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաեւ այլ անձ:
Դիտում՝ 2184
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW