Կենտրոնական Բանկի նախագահը ներկայացրել է Հայաստանի ֆինանասական շուկայի զարգացման հիմնական ուղղությունները

20.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր առանձնացրել է Հայաստանի ֆինանասական շուկայի զարգացման հիմնական ուղղությունները:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն այսօր դասախոսություն է կարդացել Երեւանի Պետական Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների համար:

ԿԲ նախագահն առանձնացրել է հետեւյալ 9 ուղղությունները`

- ֆինանսական միջնորդության խորացում, որը նախատեսում է ռեզիդենտներին եւ ոչ ռեզիդենտներին բազմապիսի եւ որակյալ ֆինանսական ծառայությունների մատուցում;

- բանկային համակարգի հետագա զարգացում` առեւտրային բանկերի կողմից ռիսկերի կառավարման նոր համակարգերի ներդրմամբ, երկրորդային հիփոթեքային շուկայի զարգացում, առաջատար արտասահամանյան ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավում;

- առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում վարկային կազմակերպությունների համար /այսօր Հայաստանում գործում են 21 վարկային կազմակերպություններ, որոնց աճի տեմպերը գերազանցում են առեւտրային բանկերի աճի տեմպերը/;

- ապահովագրական շուկայի բարեփոխում, որը նախատեսում է ապահովագրական դաշտի ՙմաքրում՚ / 6 ապահովագրական ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, այսօր Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնք ունեն 38 հազար ապահովագրական պայմանագրեր/, ապահովագրական ընկերությունների համար տվյալների բազայի ստեղծում, անցում դեպի պարտադիր ապահովագրման համակարգ, որն իր մեջ ներառում է բանկային ռիսկերի ապահովագրում;

- արժեթղթերի շուկայի զարգացում;

- կենսաթոշակային համակարգի բարեփոխում, որը նախատեսում է անցում դեպի կուտակային կենսաթոշակային համակարգ;

- ֆինանսական ոլորտի ենթակառուցվածքների զարգացում` ֆինանսական միջնորդության խորացման նպատակով /Սվանդների ապահովագրման հիմնադրամն ապահովագրել է 450 հազար ավանդատուների ավանդներ, իսկ ՙԱԿՌԱ Կրեդիտ Ռիփորթինգ՚ մասնավոր վարկային բյուրոն կուտակել է 500 հազար վարկային պատմություններ/;

- նոր ֆունկցիոնալ մոդելի ներդրում` միասնական ֆինանասական վերահսկման հայեցակարգն իրականացնելու նպատակով;

- փողերի լվացման դեմ պայքարի նոր միջազգային չափանիշների ներդրում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW