ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված՝ մայնինգի սարքավորումներ
12.03.2019 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել եւ տեղափոխել Երեւան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի հետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։
Զննման արդյունքում ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։
Փաստի առթիվ ՀՀ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: