2018-ին Վրաստանում օտարերկրյա ուղիղ ներդրումները, 2017-ի համեմատ, կրճատվել են 35%-ով:Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի «Սակստատ» Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Գոգիտա Տոդրաձեն:2018-ին Վրաստանը ստացել է $1 մլրդ 232 մլն-ի ներդրումներ: Միաժամանակ, տարվա չորրորդ եռամսյակում ներդրումների ծավալը կազմել է ընդամենը $197 մլն:Ներդրումների կրճատման պատճառների թվում Տոդրաձեն նշել է գազամուղի շինարարության ավարտը, մի քանի ձեռնարկությունների սեփականաշնորհումը վրացի ռեզիդենտների կողմից, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ ուղիղ ներդրողների նկատմամբ պարտավորությունների կրճատումը: Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում ամենաշատ ներդրումները 2018-ին ստացվել են Ադրբեջանից եւ Մեծ Բրիտանիայից:Միաժամանակ, Ադրբեջանից ներդրումները գրեթե կրկնակի կրճատվել են, ինչը պայմանավորված է գազամուղի նախագծի ավարտով: Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ներդրումների մասով առաջատարը ֆինանսական հատվածն է ($277,9 մլն): Երկրորդ տեղում տրանսպորտն է ($209,9 մլն), երրորդում՝ էներգետիկան ($157,2 մլն): Tweet Դիտում՝ 7129