ՎԶԵԲ նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին

07.03.2019 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Սումա Չակրաբարտի #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է այսօր Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

ԿԲ նախագահը նշել է, որ Կենտրոնական Բանկը բացառիկ գործակցության պատմություն ունի ՎԶԵԲ-ի հետ, որը զարգացման առումով Հայաստանի լավագույն միջազգային ֆինանսական կառույց գործընկերներից է:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ ներդրումային գործունեությունը՝ ՓՄՁ թիրախային ֆինանսավորումից մինչեւ հայկական բանկերի բաժնետոմսերի ձեռքբերումը, ինչպես նաեւ ՎԶԵԲ կողմից 2014 եւ 2015 թթ.նախաձեռնած տեղական արժույթով բաժնետոմսերի թողարկումները, որի շարունակականությունը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցում կարեւոր քայլերից մեկն է:

ԿԲ նախագահը, կարեւորելով Հայաստանում ՎԶԵԲ ներդրումների ծավալը, հույս է հայտնել, որ ապագայում դրանք կաճեն ու կներգրավեն տնտեսության առավել բազմազան ոլորտները, իսկ եվրոպական կառույցի հետ գործակցությունը կշարունակվի նույն կառուցողական ոճով:

ՎԶԵԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ ՀՀ ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով ԿԲ աջակցությունը Հայաստանում բանկի կողմից նախաձեռնած նախագծերում։

Նա հույս է հայտնել, որ իր այս այցը եւ հանդիպումները ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի հետ սկիզբ կդնեն համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։ Սումա Չակրաբարտին նաեւ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Դիտում՝ 2318
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW