Fitch Ratings-ը հիշատակել է Ամուլսարի խնդիրը

07.03.2019 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #Ամուլսար
Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հիշատակել է Ամուլսարի ոսկու հանքի չլուծված խնդիրը Հայաստանին վերաբերող իր վերջին մեկնաբանության մեջ:

«Ամուլսարի ոսկու հանքի բնապահպանական վեճի շուրջ անորոշության նվազեցումը կարող է աջակցել արտահանման աճին եւ օտարերկրյա ներդրումների հեռանկարներին», - նշել է գործակալությունը:

Banks.am-ը նշում է, որ Fitch Ratings-ը Ամուլսարի խնդրին անուղղակի կերպով անդրադարձել էր նաեւ 2018 թվականի դեկտեմբերին:

«Օտարերկրյա ներդրողների կողմից ոսկու հանքի շահագործման դադարեցումը՝ պայմանավորված բնապահպանական բնույթի բողոքի ակցիաներով, անորոշություններ է ստեղծում ոլորտի համար»,- այն ժամանակ նշել էր Fitch-ը:
Դիտում՝ 5360

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW