Երեւան, 16 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ “կայուն եկամուտ ունեցող երիտասարդ ընտանիքներն ունեն հիփոթեքային վարկեր վերցնելու հնարավորություն”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հյուսիսային պողոտայի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրուցելիս, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է այդ հնարավորության լայնեցման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Հյուսիսային պողոտայի պես լայնածավալ շինարարական նախագծի իրականացումը նպաստել է Հայաստանում հիփոթեքայաին վարկավորման շուկայի զարգացմանը: “Մենք ընդունել ենք օրենքների լուրջ փաթեթ, շատ ակտիվ աշխատում ենք գերմանական KfW բանկի հետ: Մենք ձգտում ենք հասնել հիփոթեքային վարկերի մարման ժամկետների երկարացմանը մինչեւ 20 տարի ու տոկոսադրույքների նվազեցմանը, եւ պետությունը կունենա որոշակի մասնակցություն այդ գործընթացին”, - ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը նշել է, որ վերջին երեք տարիներին Հայաստանում նվազել են հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքներն ու երկարացրել դրանց մարման ժամկետները: Երկրի ղեկավարի խոսքերով, եթե տվյալ միտումը հնարավոր լինի պահպանել գալիք 2-3 տարիների ընթացքում, “տոկոսադրույքները կդառնան ողջամիտ, իսկ վարկերը` երկարաժամկետ”: Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ բանկերը զգույշ կլինեն, քանի որ “ամերիկյան շուկայի օրինակով մենք տեսանք, որ մեծ քանակությամբ ռիսկային եւ անապահով հիփոթեքային գործարքների կնքումը հանգեցրեց շուկայի փլուզմանը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6076