Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից կազմակերպված ակցիային միացել է նաեւ Evocabank-ը:Բանկում նշել են, որ մարտի 1-ից ապրիլի 14-ը, կատարելով գնումներ Mastercard քարտերով, յուրաքանչյուր քարտապան կստանա երաշխավորված նվեր՝ կինոյի 2 տոմս: Ակցիայի ավարտին կկայանա նաեւ վիճակահանություն, որի գլխավոր մրցանակն է ամբողջ ընտանիքով ուղեւորություն Փարիզի Disneyland:Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Mastercard-ով, հավաքել 8 կտրոն, նվազագույնը՝ 8 000 դրամ արժողությամբ, մոտենալ CinemaStar կամ KinoPark կինոթատրոններում տեղակայված գրանցման կենտրոններ (ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին, ժամը՝ 12:00-20:00) եւ փոխանակել կտրոնները կինոյի 2 տոմսով:Գլխավոր նվերի վիճակահանությունը կկայանա ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին: Հաղթողը կընտրվի պատահականության սկզբունքով՝ Random Picker ծրագրով:Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:«Իսկ Evocabank-ի Mastercard քարտեր կարելի է պատվիրել առանց բանկ այցելելու: Անհրաժեշտ է ներբեռնել EvocaTOUCH հավելվածը, պատվիրել քարտ եւ ստանալ այն անվճար առաքմամբ Երեւանի ցանկացած կետում: Քարտի տրամադրման եւ սպասարկման մանրամասները կարող եք գտնել այստեղ»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 17084