Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն բանկերի վարկանիշը
05.03.2019 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.newsbtc.com

Ուսումնասիրությանը մասնակցել են ավելի քան 40 հազ. մարդ՝ աշխարհի 23 երկրներում: Բանկերի գնահատման հիմնական չափանիշների շարքում են՝ հաճախորդների բավարարվածությունը բանկերի աշխատանքից, վստահությունը բանկերի նկատմամբ, առաջարկվող պայմանները, հաճախորդների սպասարկումը, ինչպես նաեւ թվային ծառայությունները եւ ֆինանսական խորհրդատվությունները:
ING Group-ը առավելագույն գնահատականներն է ստացել 8, իսկ Citibank-ը՝ 6 երկրներում:
Forbes- ը առաջին անգամ է նման վարկանիշային ուսումնասիրություն իրականացնում. «տեխնոլոգիաները արդիականացնում են համաշխարհային բանկային շուկան, եւ այսօր հաճախորդների սպասումները շատ ավելի բարձր են, քան երբեւէ: Սա մեր առաջին հայացքն է՝ ուղղված աշխարհի լավագույն բանկերին»:
Ինչպես գրում է պարբերականը, ֆինանսական հաշվետվությունների եւ շահույթների ու վնասների հաշվարկների փոխարեն, որը Forbes-ը, որպես կանոն, հրապարակում է հունվարին 100 բանկերի վարկանիշում, Statista-ն հարցում է անցկացրել աշխարհի ավելի քան 40 հազ. հաճախորդների շրջանում՝ բանկերի հետ հաճախորդների ընթացիկ եւ նախկին հարաբերությունները պարզելու նպատակով:
Վարկանիշը ներառում է աշխարհի 23 երկիր՝ յուրաքանչյուրում բացահայտելով 5-ից մինչեւ 60 լավագույն բանկերը: Ռուսաստանում Forbes-ը առանձնացրել է լավագույն 20 բանկերը, որոնց թվում են՝ ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Տինկոֆ Բանկը, Սբերբանկը եւ այլն:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: