Moody's-ը հաստատել է Ամերիաբանկի B1 վարկանիշը

05.03.2019 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moody's #Ամերիաբանկ #վարկանիշ
Moody's միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Ամերիաբանկի հետեւյալ վարկանիշները.

- ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ,
- արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ
- կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ:

Ինչպես հայտնել են բանկում, ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա:

«Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է`սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկում նաեւ նշել են, որ շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է.

- բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները եւ ամուր դիրքերը տեղական շուկայում,
- ակտիվների բարելավված որակը եւ հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության եւ խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի,
- իրացվելիության բավարար մակարդակը եւ միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները:
Դիտում՝ 2323

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW