Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ «նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից»: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետն այդ մասին ասել է՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելիս:«Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարեւոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, եւ դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարեւոր է ապահովել դատարանների անկախությունը:Մեր կառավարությունն սկզբից եւեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ», - ասել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 2825