Հյուսիս-Հարավը մնում է կառավարության առաջնահերթությունների թվում

05.03.2019 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հյուսիս-Հարավ
Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում:

Այդ մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդունելով չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր:

Սին Մենն ասել է, որ հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում լեռնային տեղանքում եւ սեյսմիկ գոտիներում թունելներ եւ կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաեւ պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային եւ դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները եւ ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:
Դիտում՝ 1137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW