2009 թվականի մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց սահմանափակել միջամտությունները փոխարժեքի շուկայում`«հաշվի առնելով առեւտրի պայմանների վատթարացումն ու կապիտալի ներհոսքի աճի տեմպի դանդաղումը»: Banks.am-ը հիշեցնում է, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները 10 տարի առաջ:ԿԲ հիմնավորումներըԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2009թ. մարտի 3-ին ասում էր, որ կայացված որոշումը թույլ կտա, որպեսզի փոխարժեքը ձեւավորվի մակրոտնտեսական պայմաններին համապատասխան, ինչը զգալիորեն կբարելավի Հայաստանի մրցունակությունը եւ կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: ԿԲ ղեկավարը նշում էր, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշումը կայացվել է այն հանգամանքի հիման վրա, որ ՀՀ ֆինանսական համակարգը «կայուն է, գերկապիտալացված եւ պատրաստ է դիմակայել համաշխարհային ճգնաժամի մարտահրավերներին»: Արթուր Ջավադյանը Լուսանկարը՝ Ֆոտոլուր Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ «արդեն այսօր դոլարի փոխարժեքը կարող է հասնել 360-380 դրամի, սակայն Հայաստանի առեւտրային բանկերը գերկապիտալացված են, նրանց իրացվելիությունը կազմում է $700 մլն, ինչը թույլ է տալիս նրանց հեշտությամբ փոխարկել տարադրամը»: ՀԲ-ի արձագանքըՄարտի 3-ին Համաշխարհային բանկը (ՀԲ) հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ «ազգային արժույթի փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման եւ համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար»:Հայտարարությունում ասվում էր, որ ՀԲ-ը պատրաստ է աջակցել Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաեւ այն անհրաժեշտ միջոցառումներին, որոնք կարեւոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար:«Ճկուն փոխարժեքի քաղաքականությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմագրավելուն ուղղված Հայաստանի իշխանությունների համալիր տնտեսական քաղաքականության ծրագրի կարեւոր մասը, որը կնպաստի հայկական ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը թե համաշխարհային, եւ թե տեղական շուկաներում, եւ այդպիսով հիմք կհանդիսանա առաջիկայում տնտեսական աճի վերականգնման եւ կայունացման համար»,- ասվում է ՀԲ-ի հայտարարության մեջ: ԱՄՀ կարծիքըՀայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Նինկե Օմեսը 2009թ. մարտի 3-ին ողջունել էր ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները եւ տարադրամի լողացող փոխարժեքին վերադառնալու ԿԲ-ի որոշումը` ընդգծելով դրամի փոխարժեքի շուկայական կարգավորման կարեւորությունը: Նինկե Օմեսը Լուսանկարը՝ Ֆոտոլուր «ԱՄՀ-ի գնահատականներով, ՀՀ դրամի արժեզրկումը լինելու է 17-ից 30%-ի սահմաններում»,- ասել էր Նինկե Օմեսը:Ծառուկյանը գոհ էԴոլարի փոխարժեքի բարձրացումը համապատասխանում է տեղական արտադրողների եւ արտահանողների շահերին, 2009թ. մարտի 3-ին ասել էր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Արդեն երեք տարի ներկրող ընկերությունները գերշահույթ են ստանում, իսկ խոշոր ձեռնարկությունները գտնվում են ծանր դրության մեջ: Եթե դոլարի փոխարժեքն ամբողջ աշխարհում բարձրանում է, ապա ՀՀ փոխարժեքի շուկայում պետք է տեղի ունենա համաչափ գործընթաց: Դա պետք է հասկանալի լինի բոլորին»,- ասել էր Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը Լուսանկարը՝ Pan Photo ՏՄՊՊՀ-ը խոստանում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտարարել էր գների բարձրացումը խիստ վերահսկողության տակ վերցնելու մասին` պայմանավորված լողացող փոխարժեքին վերադառնալու ՀՀ Կենտրոնական բանկի որոշմամբ: ՏՄՊՊՀ-ը խոշոր ներկրողներին, մանրածախ առեւտրի կազմակերպիչներին եւ արտադրողներին կոչ էր արել ձեռնպահ մնալ գների չհիմնավորված բարձրացումներից: Մի քանի օր անց ՏՄՊՀ-ն վարույթ էր սկսել արեւածաղկի ու բուսական յուղի, դեղամիջոցների եւ կենցաղային տեխնիկայի խոշոր ներկրողների նկատմամբ՝ գների չհիմնավորված աճի պատճառով: ՀԱԿ-ը որակում է «պետական հանցագործություն»Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) «պետական հանցագործություն» էր անվանել լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու ԿԲ-ի որոշումը: ՀԱԿ-ի հայտարարության մեջ ընդգծվում էր, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմությունն իշխանություններին բազմիցս կոչ էր անում հրաժարվել ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից, սակայն վերջիններս վարել են «ներմուծող օլիգարխների շահերի սպասարկմանն ուղղված անհեռատես եւ հանցավոր քաղաքականություն» Հայտարարության մեջ ասվում էր, որ «վերջին 4-5 ամիսների ընթացքում իշխանությունները Հայաստանի արտաքին պահուստներից շուկա են նետել ավելի քան $ 800 մլն, որն ամբողջությամբ մտել է մեկ-երկու տասնյակ օլիգարխների եւ պաշտոնյաների գրպանը»:Վաչե Գաբրիելյանը պարզաբանում է ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը Մեդիամաքսին ասել էր, որ դրամի դանդաղ արժեզրկման սպասումներն ավելի շատ ծախսեր կպահանջեին: Վաչե Գաբրիելյանը Լուսանկարը՝ Pan Photo «Դրամի դանդաղ արժեզրկման պայմաններում շուկայում տեւական անորոշությունն ավելի մեծ վնաս կհասցներ ինչպես սպառողներին, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտներին»,- ասել էր Վաչե Գաբրիելյանը: Tweet Դիտում՝ 2002