Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության խորհրդի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում կենսաթոշակների ապահովման մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարի:Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կենսաթոշակային ապահովման ոլորտում առկա իրավիճակը: Բացի այդ, ԵՏՀ նախարարը տեղեկացրել է այն առավելությունների մասին, որոնք աշխատողները կստանան համաձայնության ընդունումից հետո:Այժմ կենսաթոշակային համակարգերը Միության անդամ պետություններում տարբեր են: Տարբերվում են դրանց մոդելները, կենսաթոշակային պայմանները (կենսաթոշակային տարիքը, աշխատանքային փորձը անհատական կենսաթոշակային գործակիցը), ինչպես նաեւ վճարման չափը եւ աղբյուրները: Բացի այդ, ԵԱՏՄ-ի աշխատողների կենսաթոշակային իրավունքները Միության ոչ բոլոր երկրներում են ձեւավորվում: Արդյունքում, Միության մյուս երկրներում աշխատող քաղաքացիները կորցնում են իրենց կենսաթոշակի մի մասը:«Մենք մի քանի տարի շարունակ աշխատում ենք համաձայնագրի ուղղությամբ, 2018 թվականի դեկտեմբերին ավարտվել է փաստաթղթի ներպետական հաստատումը: Մոտ ապագայում նախատեսում ենք ուղարկել այն Միության երկրներ՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի համար: Հուսով ենք, որ 2019 թվականին փաստաթուղթը կստորագրվի»,- նշել է Տիմուր Ժակսիլիկովը: Համաձայնագիրը նախատեսում է աշխատողների կենսաթոշակային ապահովումը հավասար պայմաններով, անկախ նրանից, թե Միության որ երկրում են նրանք աշխատել: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր պետություն վճարելու է իր տարածքում համապատասխան աշխատանքային փորձի համար:Տիմուր Ժակսիլիկովը հավելել է, որ համաձայնագիրը կլուծի կենսաթոշակների արտահանման խնդիրը եւ մեկ այլ ԵԱՏՄ պետությունում աշխատելու փորձի հաշվառման հարցը: Փաստաթուղթը կնպաստի Միության քաղաքացիների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը:Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ ԵԱՏՄ-ի միասնական աշխատաշուկայի աշխատանքում առկա խոչընդոտները: Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները որոշակի խնդիրների առաջ են կանգնում՝ Ռուսաստանում աշխատանքի անցնելիս: Դրանց թվում են՝ վարորդական վկայականների չճանաչումը, Ռուսաստանից մեկնած եւ վերադարձած աշխատողների համար միգրացիոն հաշվառման վերագրանցման անհրաժեշտությունը: Բացի այդ, եթե քաղաքացին եկել է որպես զբոսաշրջիկ, բայց աշխատանքի է անցել, ապա նա պետք է հեռանա Ռուսաստանից եւ որպես աշխատող կանգնի միգրացիոն հաշվառման: Տիմուր Ժակսիլիկովը նշել է, որ ԵՏՀ-ը աշխատում է այդ խնդիրները լուծելու ուղղությամբ: Բացի այդ, կողմերը քննարկել են «Անտիկոնտրաֆակտ» ամենամյա միջազգային համաժողովը, որը տեղի կունենա այս տարի Երեւանում: Tweet Դիտում՝ 5730