“Վիմպելկոմն” ու MTC-ը բանակցություններ չեն վարում “ԱրմենՏելի” ֆիքսված կապի բիզնեսի վաճառքի վերաբերյալ

15.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 15 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական MTC բջջային օպերատորը բանակցություններ չի վարում ռուսական “Վիմպելկոմ” ընկերությանը պատկանող “ԱրմենՏել” հեռահաղորդակցության օպերատորի ֆիքսված կապի բիզնեսի ձեռք բերման վերաբերյալ:

Այս մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ասելէ MTC-ի մամլո քարտուղար Իրինա Օսադչայան` մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ “Վիվասել” բջջային օպերատորի սեփականատեր հանդիսացող ռուսական օպերատորը “Վիմպելկոմի” հետ բանակցություններ է վարում “ԱրմենՏելի” ֆիքսված կապի բիզնեսի ձեռք բերման վերաբերյալ:

Այսօր պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին, “Վիմպելկոմ” ԲԲԸ մամլո ծառայությունում նույնպես հերքել են լուրերն այն մասին, որ ընկերությունը մտադիր է վաճառել “ԱրմենՏելի” ֆիքսված կապի բիզնեսը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6667

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW