ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում այսօր հանդես են եկել հայտարարություններով՝ ներկայացնելով ձեռք բերված համաձայնությունների շրջանակը։Banks.am-ն առանձնացրել է երկու երկրների ղեկավարների խոսքի տնտեսական ոլորտին առնչվող հատվածները։Հասան ՌոհանիՏնտեսական համագործակցության առումով առկա է մեծ ներուժ, որը պետք է ավելի լավ օգտագործել: Էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ իրականացվում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց խոշոր ծրագիր: Նաեւ մեր բանակցությունների ընթացքում ուշադրություն դարձրեցինք Մեղրի ՀԷԿ-ի աշխատանքների հետ կապված հարցերին:Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքների ծրագրին: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ տրանսպորտային համակարգում դյուրացումների իրականացումը, մասնավորապես, բեռնատարների երթեւեկության ուղղությամբ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնում այդ ոլորտում համագործակցել, զարգացնել սպանդանոցների գործունեությունը Հայաստանում, խթանել անասնապահության ոլորտում գործակցությունը: Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից նաեւ դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ՝ Վրաստանի եւ քառակողմ՝ Ռուսաստանի հետ, ձեւաչափերով: Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու ուղղությամբ: Պատրաստ ենք նաեւ եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան: Քննարկման մյուս թեման վերաբերում էր Պարսից ծոցը Սեւ ծովին Հայաստանի միջոցով կապելուն: Նիկոլ ՓաշինյանՈրպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մեզ համար կարեւոր է, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը խորհրդարաններում վավերացվելու գործընթաց է անցնում: Ըստ ամենայնի, այն ուժի մեջ կմտնի մեր նախագահության շրջանում: Սա նոր հնարավորություններ է բացելու մեր առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւ մեր երկրների գործարար շրջանակների համար: Եվ մենք պետք է քաջալերենք մեր գործարար շրջանակներին՝ օգտվել այդ հնարավորություններից: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները: Այստեղ, իհարկե, կարեւոր է՝ ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարեւոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել եւ լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարեւոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Tweet Դիտում՝ 2157