2019թ. հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,1% տնտեսական ակտիվություն: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա հունվար-դեկտեմբերին ցուցանիշը կազմել էր 5,8%:Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2019թ. հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0,4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 22,1%-ով:Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամսվա տվյալներով ավելացել է 19,3%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 15,6%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հունվարին աճել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ նվազել 2,6%-ով: 2019թ. հունվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 4,1%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվարին նվազել է 7,6%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 15,8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 3,3%-ով: Tweet Դիտում՝ 2536