ՀՀ նախագահը խորհուրդ է տալիս վճարել հարկերն ու “լաչառություն չանել”
14.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 14 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Երեւանում հայտարարել է, որ հարկային մարմինները հետեւողական քաղաքականություն են վարում բոլոր հայրենական ձեռնարկատերերի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Հայաստանի նախագահն այդ մասին ասել է` մեկնաբանելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող SIL Group հոլդինգի մեջ մտնող ընկերություններում իրականացվող հարկային ստուգումները:
Հայաստանի նախագահն ասել է, որ “տարեվերջում կհրապարակվի խոշոր հարկատուների ցուցակը, եւ դուք կտեսնեք` որքան են ավելացրել իրենց հարկային վճարումները նույնիսկ այն պատգամավորները, որոնք հայտնի են իրենց ձեռնարկատիրական գործունեությամբ”:
“Կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ պետությունը վարում է հակակոռուպցիոն քաղաքականություն եւ հետեւողական է իր գործողություններում, եւ կան այնպիսիք, ովքեր չեն ցանկանում նվազեցնել իրենց բիզնեսի ստվերային հատվածը, փորձում են քաղաքականացնել հարցերը, աղմուկ բարձրացնել եւ լաչառություն անել, միայն թե ավելի շատ հարկեր չփոխանցեն բյուջե: Կարծում եմ, որ սոցիալական հավասարության մասին խոսող հարուստ մարդիկ պետք է խիղճ ունենան եւ սոցիալական խնդիրների լուծման համար իրենց եկամուտներից միջոցներ տրամադրեն պետությանը: Այս լաչառությունն ոչ մի լավ բանի չի բերի, իսկ բարեխիղճ հարկատուները միշտ հարգված կլինեն Հայաստանում”,- ասել է ՀՀ նախագահը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: