Հայաստանյան նորաձեւությունը ներկայացվում է միջազգային գնորդներին

25.02.2019 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #տեքստիլ #CPM 2019
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի 14 արտադրողներ փետրվարի 25-28-ին Մոսկվայում մասնակցում են CPM–Collection Premiere Moscow 2019 նորաձեւության եւ տեքստիլ արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:

«Անցած տարի մասնակից 5 ընկերություն կնքել է շուրջ 230 միլիոն դրամի պայմանագիր։ Այս տարի նույնպես մասնակցում են արտահանման մեծ ներուժ ունեցող ընկերություններ, նրանց շարքում՝ առաջին անգամ ներկայացվել են նոր ապրանքանիշեր»,- ասել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։


«Բիզնես Արմենիայում» նշել են, որ CPM 2019-ին հայաստանյան նորաձեւության ու տեքստիլ արտադրանքը ներկայացված է ազգային 2 տաղավարում։

Դրանցից մեկում ցուցադրվում է ներքնահագուստ, տնային եւ սպորտային տրիկոտաժե արտադրանք՝ Alex, Melante, Araqsa եւ Viva ապրանքանիշերից։

Մյուսում՝ նորաձեւության մոդելներ՝ Z.G.Eest, Kivera, Zakaryan, Ruzane, Shabeeg, Margonie, Petoor, Artuyt ապրանքանիշերից։

CPM-ն Արեւելյան Եվրոպայում նորաձեւության արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսն է։ Այն ընդգրկում է թեթեւ արդյունաբերության բոլոր հատվածները։ 15 սրահներում ցուցադրվում են 50 խումբ ապրանքներ։

Ցուցահանդեսն ունենում է ավելի քան 20 000 այցելու՝ մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, առեւտրային ցանցեր, ներմուծողներ։
Դիտում՝ 4157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW