ՀԲ-ն «Հայաստանի կողքին է» կառավարության ծրագրի իրականացման գործում

22.02.2019 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Տիգրան Խաչատրյան
Համաշխարհային բանկը վերլուծական աշխատանք է պատրաստում տեղեկատվության եւ հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փոխանցմամբ՝ այս մասին ասել են ՀԲ Զարգացման քաղաքականության գործառնությունների եւ տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելության ներկայացուցիչները նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը։

Նրանք նշել են, որ ՀԲ-ն կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։

Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ կառավարության ծրագրի նպատակներ հանդիսացող արտադրողականության եւ մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական եւ տեխնոլոգիական վերազինման նպատակով։

«Կան որոշակի գործիքներ, որոնք եւս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։
Դիտում՝ 1589
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW