Արդշինբանկը կաջակցի հայաստանյան բեմում «Կախարդական սրինգ» օպերայի ներկայացմանը

22.02.2019 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #օպերա
Արդշինբանկը, շարունակելով աջակցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնին եւ նպաստել մի շարք ներկայացումների բեմադրմանը, ներկայացնում է Վ. Ա. Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան:

Բանկում նշել են, որ օպերայի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 25-ին:

2018 թվականին «Կախարդական սրինգ» օպերան Թատրոնի կողմից առաջին անգամ հաջողությամբ ներկայացվել է Դուբայում եւ Քուվեյթում: Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը՝ Պաոլո Միչիկեն:

Գլխավոր դերերում հանդես կգան. Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ Սարգսյան, Պամինա՝ Մերի Մովսիսյան, գիշերային թագուհի՝ Հասմիկ Թորոսյան, Զառաստրո՝ Զոհաբ Զոհրաբյան եւ ուրիշներ։
Դիտում՝ 1913

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW