ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել երրորդ հանդիպումը՝ նվիրված տնտեսական մրցակցության խնդրահարույց հարցերի քննարկմանը։ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում, որը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներգրավված են մի շարք նախարարությունների եւ պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։Նախարարությունում նշել են, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից բացահայտված մրցակցային խնդիրներից են՝- որոշ դեպքերում լիցենզիաների եւ թույլտվությունների ոչ մրցակցային պայմաններով տրամադրումը,- դեղերի զուգահեռ ներմուծման սահմանափակումները, - սեղմված բնական եւ հեղուկ գազի իրացման ոլորտում ստվերային շրջանառությունը եւ հնարավոր թերլցումները,- բենզինի շուկայում բարձր կենտրոնացվածության հարցը՝ ինչը պայմանավորված է անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու խնդիրներով, - սպիրտային խմիչքների շրջանառության ոլորտում առկա պետական տուրքի դրույքաչափը, - գազի ներտնային սպասարկման ոլորտում սահմանափակ մրցակցության հարցը եւ այլն։«Այս քննարկումների շարքը նախաձեռնել ենք, որպեսզի լսենք բոլոր կողմերի կարծիքը եւ առաջարկությունները։ Արդյունքում այն կարգավորումները, որոնք ակնհայտ անհրաժեշտ են, կձեւավորվեն աշխատանքային մթնոլորտում՝ միմյանց լսելով»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի առաջարկությունները կներկայացվեն կառավարության քննարկմանը եւ հաստատմանը։ Tweet Դիտում՝ 2150