ԿԲ նախագահը մեկնաբանել է “Փոստբանկի” կազմավորման գործընթացը

13.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 13 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Փոստբանկի” կազմավորման գործընթացը նոր երեւույթ է հայ իրականության համար, եւ այդ ճանապարհին ծագող որոշ հարցերը կապված են այդ բանկի առանձնահատկությունների հետ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանի օրենսդրությունը նախատեսված է ունիվերսալ բանկերի համար, եւ կարեւոր է հասկանալ. ին՞չ սկզբունքների հիման վրա է “Փոստբանկն” աշխատելու “Հայփոստի” հետ, ինչպիսի՞ գործառնություններ են ունենալու մոտ 900 փոստային բաժանմունքները եւ որքանո՞վ է բանկը պատրաստ կառավարել ֆինանսական գործողությունների ողջ ծավալը:

Խոսելով “Հայփոստի” բարեփոխման գործընթացի մասին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ընկերությունն ունի լուրջ մենեջմենթ, որը կատարում է սպառողի համար անտեսանելի նախապատրաստական աշխատանք:

Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդեն 2008 թ. սկզբին փոփոխությունները “Հայփոստի” տեսանելի կլինեն, իսկ վերջնական արդյունքները սպառողները կտեսնեն մոտ մեկ տարուց:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6791

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW