Հայբիզնեսբանկը՝ MasterCard ընկերության հետ համատեղ, իրականացնում է ակցիա:Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում մինչեւ մարտի 15-ը կարելի է ձեռք բերել Mastercard Standard միջազգային վճարային քարտերը 90% զեղչով: «Ձեռք բերելով ընդամենը 500 դրամ արժողությամբ վճարային քարտեր՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն օգտվելու բանկի կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ վճարային քարտերի առավելություններից, այլեւ ակցիայի շրջանակում կատարելով առնվազն 100 000 դրամ գումարի չափով նվազագույնը տասը անկանխիկ գնում՝ դուք կունենաք հնարավորություն.-Ստանալ Cash Back մինչեւ 100% (անկանխիկ գնումների գծով, առավելագույնը 100 000 դրամ),-Անմոռանալի ճամփորդություն՝ Weekend with ABB & MasterCard, երկու անձի համար դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում ընդգծել են, որ ակցիաների օգնությամբ հաճախորդը բանկային պրոդուկտից օգտվելուց զատ, հնարավորություն է ստանում օգտվել բանկի հաճախորդների համար պարբերաբար մշակվող անակնկալների փաթեթներից:Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2186