Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 119,3 մլրդ դրամով կամ 14,7%-ով՝ կազմելով 926,8 մլրդ դրամ:Խոշորագույն հարկատուների ցանկը 2018թ. տվյալներով գլխավորել է «Գրանդ Տոբակո»-ն:Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 42,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 21,5%-ով:Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը:Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 41 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 119,9%-ով: 05.11.2018 | 16:46 Խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են շուրջ 16%-ով Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ շուրջ 40 մլրդ դրամ հարկերով: Ընկերությունն ավելացրել է հարկերը 0,7%-ով, սակայն անցած տարվա համեմատ երկու հորիզոնականով զիջել է դիրքը ցուցակում: 18,4 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն» ընկերությունն է: Վերջինս նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ ավելացրել է հարկերը 46,1%-ով՝ 7-րդից դառնալով 4-րդը ցանկում:Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը, 2018թ. հունվար-դեկտեմբերի տվյալներով, վճարել է 16,8 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 25%-ով, եւ այն 6-րդից դարձել է 5-րդ հարկատուն:Հարկատուների տասնյակում է նաեւ «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը, որը 16,2 մլրդ դրամ հարկերի ծավալով (անկում՝ 24,6%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում:1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ շուրջ 14 մլրդ դրամ (աճ՝ 16,5%-ով), «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 13,6 մլրդ դրամ (աճ՝ 17%), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը՝ 13,1 մլրդ դրամ (աճ՝ 15,3%) եւ «Ֆլեշ»-ը՝ 12,2 մլրդ դրամ (անկում՝ 1,7%): Tweet Դիտում՝ 1456