«Լիդիանը» զգուշացնում է բնապահպանական հետեւանքների մասին

18.02.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան»

«Լիդիան Արմենիան» այսօր հիշեցրել է, որ 2018թ. հունիսից ի վեր Ամուլսարի ճանապարհների շրջափակման հետեւանքով հնարավորություն չի ունեցել վերսկսել աշխատանքները հանքի տեղամասում:

Ընկերությունում նշել են, որ չեն կարողացել իրականացնել ոչ միայն շինարարական աշխատանքներ, այլեւ կառուցել բնապահպանական պաշտպանիչ համակարգեր՝ առատ տեղումների եւ գարնանային ձնհալքի հետեւանքով էրոզիան եւ մակերեւութային ջրերում նստվածքները կառավարելու նպատակով:

«Լիդիանը» տեղեկացրել է կառավարությանը, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որեւէ խնդրի, այդ թվում՝ մակերեւութային ջրերի որակազրկման համար, որը «2018 թվականի հունիսից ի վեր կառավարության կողմից ապօրինի շրջափակման վերացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու հետեւանք է»:

Լիդիանը բազմիցս դիմել է կառավարությանը՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ։

«Այս ձմեռ Ամուլսարի տեղամասում արձանագրվել են ձյան առատ տեղումներ։ Ապօրինի շրջափակման պայմաններում հնարավոր չէր իրականացնել մակերեւութային ջրերում նստվածքների առաջացումը վերահսկելու համակարգի կառուցման աշխատանքները, որը պետք է իրականցվեր նախքան ձյան տեղումները:

Ընկերության կողմից աշխատանքները վերսկսելու պարագայում ամիսներ կպահանջվեն ջրերի կառավարման համակարգերի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ Մինչ այդ, շրջակա միջավայրի, ջրի եւ օդի որակի վատթարացման հետ կապված ցանկացած խնդրի առաջացման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»,- նշել են ընկերությունում։

Դիտում՝ 1766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW