Երեւանում այսօր բացվել է աշխարհահռչակ IHG հյուրանոցային ցանցի «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներդրումային ծրագիրն իրականացրել է «Հարմոնի Ինթերնեյշընալ» ՍՊԸ-ի հիմնադիր/նախագահ Ղուկաս Գրիգորյանը: Հյուրանոցի կառուցման աշխատանքները տեւել են երեք տարի, կատարվել է շուրջ տասնյակ մլն դոլարի ներդրում, ստեղծվել է 50 նոր աշխատատեղ: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը:Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրել է, որ 2018-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,6 միլիոնի եւ գործադիրի նպատակն է այդ ոլորտում տարեկան ապահովել 7-10% աճ: «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում առկա է 130 սենյակ, ինչպես նաեւ կահավորված հանդիպումների սրահ։ Նախասրահը հագեցած է համակարգիչներով, հարմարավետ նստատեղերով, լիցքավորող սարքերով եւ գերարագ Wi-Fi ինտերնետով: Tweet Դիտում՝ 8713