ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչեւ 3 մլրդ դրամի տույժ ու տուգանք է ներել

15.02.2019 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #տույժ
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ. ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչեւ 3 մլրդ դրամի չափով:

Բանկում նշել են, որ պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետեւյալ վարկատեսակների գծով.

- սպառողական վարկեր՝ առանց գրավի ապահովվածության,
- անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր,
- ապառիկ վարկեր,
- վարկային գծեր,
- ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր,
- վարկային քարտեր:

Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.

- ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
- 31.05.2018թ. դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
- հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ նոր ժամանակացույցի համաձայն։

«Արդյունքում, 2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 7136
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW