ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է տնտեսական այն հանձնարարականները, որոնց ուղղությամբ գործադիրն առաջիկայում պետք է աշխատանք կատարի։Banks.am-ը ստորեւ ներկայացնում է դրանք.- Վերանայել մինչ այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել դրանց իրականացման հետ կապված խնդիրները,- Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով,- Արագացնել Հայկական ներդրումային հիմնադրամի ստեղծման աշխատանքները,- Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում, քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից,- Հաշվառել Հայաստանում առկա բոլոր թափուր աշխատատեղերը,- Արագ բացահայտել բոլոր այն մարդկանց, որոնք 100 հազ. դրամ եւ ավելի ամենամսյա վարկեր են սպասարկում եւ միաժամանակ օգտվում են ընտանեկան եւ սոցիալական նպաստների համակարգից,- Բանկային տոկոսադրույքների նվազեցման խնդիրը պահել օրակարգում եւ համապատասխան ռազմավարություն մշակել,- Միկրոբիզները, անասնապահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել,- Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, - Ակտիվացնել եւ զարգացնել բոլոր այն ուսումնական կենտրոնները եւ նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտություններ սովորեցնելն է եւ ֆինանսական գրագիտության շարունակական բարձրացումը,- Ակտիվացնել մասնավոր հատվածի ներգրավվումը միջին մասնագիտական կրթական հաստատություններում,- Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի, տնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան,- Ջրամբարաշինության եւ ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել, - Մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել եւ աջակցել դրա զարգացմանը,- Պատրաստվել պտուղ-բանջարեղենի սեզոնին: Tweet Դիտում՝ 3662