Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%-ով

15.02.2019 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #վարկ #Գուրգեն Ղուկասյան
2018թ. Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ:

Բանկում տեղեկացրել են, որ նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով:

Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը եւ պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:

«Հաճախորդի համար կարեւոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները՝ մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան եւ ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ զարգացման համար: 2018թ. Արդյունքներով՝ Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%»,- նշել է Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ. բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ դրամ»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 9634

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW