ՊԵԿ-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրում է հանդիպման

14.02.2019 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #շոու բիզնես
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն այսօր հայտարարել է, որ ողջունում է շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք պետական գրանցում են ստացել եւ ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվարկներ ներկայացրել:

«Շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին, որոնք հարկման համակարգերի առանձնահատկությունների վերաբերյալ հարցեր ունենալու պատճառով չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, ՊԵԿ-ը փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է Մ. Խորենացի 7 (ՊԵԿ դահլիճ), որտեղ կպարզաբանվեն հետաքրքրող բոլոր հարցերը»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում նշել են, որ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող շոու բիզնեսի ներկայացուցիչները մինչեւ փետրվարի 21-ը կարող են հաստատել մասնակցությունը՝ press@customs.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անունը, ազգանունը:


 
Դիտում՝ 2297

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW