ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին։Նախարարությունում նշել են, որ յուրաքանչյուրը կարող է դառնալ «այս հեղափոխական ծրագրի» մասնակիցը, եթե հանդիսանում է՝- ապահովագրական շուկայի մասնագետ, - գյուղատնտեսական արտադրության մասնագետ, - վնաս գնահատող,- գյուղատնտես,- այգեգործ,- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,- ֆինանսական հաստատությունների մասնագետ եւ այլն։Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման եւ սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի փետրվարի 25-27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։ Մասնակցությունը եւ սերտիֆիկացումն անվճար է:Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր եւ հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:Դիմումներն ընդունվում են մինչեւ փետրվարի 20-ը:Դիմումի ձեւանմուշին եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով։ Tweet Դիտում՝ 4177