Սիրահարների տոների կապակցությամբ Կոնվերս Բանկը հանդես է գալիս երկու ակցիայով՝ քարտապան հաճախորդներին առաջարկելով սիրելիների համար գնել նվերներ, ինչպես նաեւ առցանց պատվիրել վճարային քարտ՝ արտոնյալ պայմաններով:Բանկում նշել են, որ մինչեւ 2019թ. փետրվարի 28-ը ներառյալ հաճախորդները կարող են www.conversebank.am կայքի միջոցով առցանց պատվիրել Visa Classic քարտեր եւ դրանց գործողության ամբողջ ընթացքում չվճարել սպասարկման դիմաց: Միաժամանակ, մինչեւ փետրվարի 14-ը ներառյալ կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկերների ցանցում՝ հաճախորդները կստանան գնման/գնումների գումարի 10%-ի չափով CashBack: «Կոնվերս Բանկի կողմից հերթական այս լոյալության ակցիայի շրջանակում հնարավորինս շատ քարտապան հաճախորդներ ներգրավելու եւ նրանց տոնական տրամադրություն պարգեւելու նպատակով ընդլայնել է գործընկերների ցանցը՝ դրանում ներառելով օծանելիքի, տարաբնույթ նվերների, սուրճի, շոկոլադի, զարդերի վաճառքի մասնագիտացված խանութ-սրահներ»,- ասել են Կոնվերս Բանկում:Անկանխիկ գնումներից կկուտակվեն Կոնվերս Միավորներ, որոնք հաճախորդները կարող են փոխանակել արժեքավոր նվերներով բանկի գործընկերների ցանցում:«Սիրահարների տոներին նվիրված ակցիայի իրականացմամբ բանկը չի սահմանափակվելու: Առաջիկայում՝ Կանանց տոների կապակցությամբ, քարտապան հաճախորդների համար Կոնվերս Բանկը հանդես է գալու շահավետ եւ հետաքրքրիր առաջարկներով»,- ամփոփել են Կոնվերս Բանկում:CashBack ակցիայի մանրամասները հասանելի են այստեղ:Visa Classic քարտերի առցանց պատվիրման ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղումով: Tweet Դիտում՝ 8222