Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեին
12.02.2019 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

«Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող երգիչը փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթթիլլա» օպերայի համերգային կատարմամբ՝ մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:
Պաատա Բուրչուլաձեն պարբերաբար համերգային կատարումներով հանդես է գալիս աշխարհի առաջատար երաժշտական հարթակներում եւ փառատոններում, այդ թվում՝ Լա Սկալայում, Մյուզիքվերեյնում, Վիեննայի Կոնցերտհաուսում, Զալցբուրգի փառատոնում, Քովենթ Գարդենում, Բեռլինի օպերայում, Բավարիայի պետական օպերայում, Շտուտգարտի պետական օպերայում, Ցյուրիխի Տոնհալլե համերգասրահում, Բրյուսելի Լա Մոնե օպերային թատրոնում, Բաստիլի օպերայում, Փարիզի Սալ Գավո համերգասրահում, Սոլոթորնում, Բարսելոնայի Պալաու համերգասրահում, Սեւիլյայում, Վարշավայում եւ Մոսկվայում: Նա հանդես է եկել նաեւ Royal Opera House-ի բեմում»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:
Երգիչը հայաստանյան հանդիսատեսին ներկայանալու է առաջին անգամ:
«Աթթիլլա» օպերայի համերգային կատարումը Հայաստանում առաջին անգամ է տեղի ունեմում:
Համերգային նախագծի աջակիցներն են «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն եւ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: