Մեկնարկել է «Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի գործունեությունը: «Կենտրոնի գործունեության նպատակն է տնտեսական ոլորտում անաչառ ու համապարփակ ուսումնասիրությունների, հետազոտությունների ու վերլուծությունների իրականացման միջոցով վստահելի կամուրջ ստեղծել պետական մարմինների, գործարար համայնքի եւ հասարակության միջեւ, երեւան հանել տնտեսության առջեւ ծառացած խնդիրները եւ հանդես գալ տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:Ներկայումս, անհրաժեշտություն է առաջացել բազմակողմանի եւ հավաստի վերլուծությունների եւ տարաբնույթ մասնագիտական հարթակների ստեղծման միջոցով հնարավորինս նպաստել մեր տնտեսության զարգացմանը: Ուստի, կենտրոնը հավակնում է տնտեսական ոլորտում առանցքային դերակատարություն ստանձնել: Հաշվի առնելով վերոնշյալը եւ մեր կողմից ուրվագծված գործունեության ուղղությունները, կենտրոնը բաց ու պատրաստակամ է համագործակցության համար: Կենտրոնը նաեւ պատրաստ է պատասխանել Ձեր կողմից հնչեցված հարցադրումներին՝ մեր կողմից իրականացված վերլուծությունների եւ տնտեսական բլոկում առկա զարգացումների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության՝ իրականացնել ուսումնասիրություններ, կառուցողական երկխոսության ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3289