Հայաստանը «Պրոդէքսպո»-ին ավելի մեծ մասշտաբով է մասնակցում
11.02.2019 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Բիզնես Արմենիա


Հիմնադրամում նշել են, որ անցած տարի նույն էքսպոյից հայաստանյան 21 արտադրողներ վերադարձել են 5,7 մլրդ դրամի արտահանման պայմանագրերով։
«Մեր արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին կներկայացնեն կիսապատրաստվածքներ, մրգային, բանջարեղենային, ձկնային ու մսային պահածոներ, ջեմեր, մրգային օղիներ, բրենդի, լիկյոր, ջին, գինի, կաթնամթերք, պանիր, չրեր, շոկոլադ, գարեջուր, սուրճ, թեյ, մակարոնեղեն, հալած յուղ եւ այլն»,- ասված է հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով ցուցահանդեսին մասնակցության արդյունքներն ու արտադրողների հետաքրքրությունը՝ «Բիզնես Արմենիան» այս տարի մեծացրել է միջազգային ցուցահանդեսին մասնակցության մասշտաբները. 21-ի փոխարեն իր արտադրանքը ներկայացնում է 32 արտադրող, իսկ միասնական տաղավարը 181 քմ-ի փոխարեն զբաղեցնում է 207 քմ տարածք»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Արտահանողների աջակցության խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: