Քաղավիացիան հայտնում է օդաչուի անվճար կրթության հնարավորության մասին

07.02.2019 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղավիացիա #օդաչու
Ռուսաստանի Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում հայտարարվել է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն` «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող այն քաղաքացիները (արական, իգական), որոնք հանդիսանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտներ, ավարտական դասարաններում սովորող աշակերտներ, ունեն միջնակարգ կրթություն:

Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուսանել։

Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթին հնարավոր է ծանոթանալ այստեղ։

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչեւ փետրվարի 14-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երեւան, «Զվարթնոց» օդանավակայան):
Դիտում՝ 9272

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW