Շիրակն ու Տավուշը նոր մարզպետներ կունենան

06.02.2019 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Պետրոսյան #Հայկ Չոբանյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, իսկ Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանը։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը եւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրաժարական էին ներկայացրել՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստանալու պատճառաբանությամբ:

Տիգրան Պետրոսյանն «Իմ քայլը» դաշինքից ԱԺ ընտրություններում առաջադրվել էր որպես վարկանիշային թեկնածու:

Ծնվել է 1979-ին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում: Աշխատում է նաեւ «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։

Հայկ Չոբանյանը ծնունդով Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղից է: Ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը: Արեւային մարտկոցներ արտադրող «Արփի Սոլար» ընկերության հիմնադիր տնօրենն է:
Դիտում՝ 2285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW