ՎՏԲ-Հայաստան Բանկը բանկոմատ է տեղադրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում

05.02.2019 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #բանկոմատ #Զվարթնոց
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ:

«Այսուհետ, բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները հնարավորություն կունենան` կատարելու իրենց բանկային գործարքներն անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:

Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը՝ կարելի է օգտվել հետեւյալ ծառայություններից.

- քարտի մնացորդի հարցում,
- գումարի կանխիկացում,
- սեղմ քաղվածքի ստացում,
- քարտից քարտ փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած՝ Visa եւ Mastercard ցանկացած քարտի,
- կոմունալ վճարումներ,
- քարտի PIN-ի փոփոխություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է հետագայում եւս ընդլայնել իր բանկոմատների ցանցը, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ 2019թ. ավարտին դրանց թիվը հասցնելով մինչեւ 200-ի»,- նշված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 9778
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW