2007 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում շրջանառվում էր 281.729 պլաստիկ քարտ

12.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 55 936 մլն դրամի 1 136 674 գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 5049 մլն դրամ:

2007 թ. երրորդ եռամսյակի դրությամբ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր քարտերի թիվը կազմել է 281.729` երկրորդ եռամսյակի վերջի հետ համեմատ աճելով 1.12 անգամ (30.963 քարտով):

2007 թ. երրորդ եռամսյակի դրությամբ գործող ArCa (Armenian Card) քարտերի քանակն երկրորդ եռամսյակի վերջի հետ համեմատ ավելացել է 1.13 անգամ (15.082 քարտով) եւ կազմել է 128.527:

Հաշվետու ժամանակահատվածում միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 1.12 անգամ (15.881 քարտով): VISA քարտերի թիվն ավելացել է 11.919 քարտով (1.11 անգամ) եւ կազմել 116.021, իսկ MasterCard քարտերի քանակն ավելացել է 1.17 անգամ (2745 քարտ)` կազմելով 18.748:

ArCa քարտերով 2007 թ. երրորդ եռամսյակի ընթացքում իրականացվել է 519.311 գործառնությունª 18.806 մլն դրամ ծավալով: Կատարված գործառնությունների ծավալը 2007 թ. երկրորդ եռամսյակի հետ համեմատ աճել է 2864 մլն դրամով (1.18 անգամ):

2007 թ. երրորդ եռամսյակի դրությամբ VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 24.096 մլն դրամ (374.383 գործառնություն), իսկ MasterCard քարտերով` 5386 մլն դրամի (88.350 գործառնություն): 2007 թ. երկրորդ եռամսյակի հետ համեմատ այդ գործառնությունների ծավալն ավելացել է համապատասխանաբար 4301 մլն եւ 744 մլն դրամ ծավալով:

Հաշվետու ժամանակահատվածում միջազգային այլ քարտերով իրականացվել է 154.630 գործառնություն 7648 մլն դրամ ծավալով` 1167 մլն դրամով շատ 2007 թ. երկրորդ եռամսյակի հետ համեմատ:

2007 թ. երրորդ եռամսյակի ընթացքում մեկ ArCa քարտով իրականացվել է ամսեկան միջինում մոտ 1.2 գործառնություն: Մեկ գործառնության միջին ծավալը կազմել է 36 հզր դրամ` աճելով երկրորդ եռամսյակի հետ համեմատ 4 հզր դրամով:

2007 թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում պլաստիկ քարտերի տրամադրմամբ կամ սպասարկմամբ զբաղվել են 20 առեւտրային բանկեր, որոնցից 19 անդամակցում են ArCa վճարումների միասնական համակարգին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6441
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW