Global Finance-ը Արարատբանկը կրկին ճանաչել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ

04.02.2019 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Global Finance #Արարատբանկ
Արարատբանկը չորրորդ անգամ Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

«2019թ. «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը Արարատբանկին շնորհվել է՝ հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը»,- ասված է հաղորդագրությունում:

Լոնդոնում կայացած «Արտաքին առեւտրի ոլորտում բանկիրների ասոցիացիայի» (BAFT) 12-րդ տարեկան ժողովի ժամանակ Global Finance-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 98 երկրների բանկերի անունները:

Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են Global Finance ամսագրի խմբագիրները, տնտեսական վերլուծաբանները, բիզնեսի ղեկավարներն ու անկախ փորձագետները:

Բանկում հիշեցրել են, որ առեւտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին Արարատբանկը «Առեւտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել նաեւ գերմանական Commerzbank AG-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:
Դիտում՝ 3841
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW