Իտալական սպասք՝ պատրաստված Հայաստանում
01.02.2019 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել են, որ մտադիր են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։
Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով։
Իտալացի գործարարը նկատել է, որ Հայաստանը հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, ինչը եւս առավելություն է այստեղ նման արտադրություն հիմնելու համար։
Տիգրան Խաչատրյանն էլ նշել է, որ նման արտադրությունների կազմակերպումը ոչ միայն տնտեսական օգուտներ ունի, այլեւ Հայաստան է բերում նոր բիզնես մշակույթ, փորձառություն եւ գիտելիք։
Քննարկվել են նաեւ հումքի եւ սարքավորումների ներկրմանն առնչվող որոշ խնդիրներ։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: