«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը

01.02.2019 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ստեփան Գիշյան» հիմնադրամ #Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր եւ կազմակերպություններ։

Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչեւ սույն թվականի մարտի 7-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական եւ գիտական, առողջապահական եւ մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի  բացառապես ՀՀ տարածքում։

 Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք՝

- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը,
- նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք եւ/կամ միջոցներ,
- կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ,
- կունենան հստակ եւ իրատեսական գործողությունների պլան եւ ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4 000 000 դրամ է:

Մրցույթի եւ դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի եւ Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:
Դիտում՝ 2182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW